ԱլԳ գագաթնաժողով. սեղմեք այստեղ՝ վերջին լուրերի և տեղեկությունների համար
15 Դեկտեմբերի, 2021

ԱլԳ գագաթնաժողով. սեղմեք այստեղ՝ վերջին լուրերի և տեղեկությունների համար


Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) 6-րդ գագաթնաժողովը, Բրյուսելում կհանդիպեն ԵՄ և ԱլԳ երկրների առաջնորդները։ Քանի որ գագաթնաժողովի օրը մոտենում է, EU Neighbours east-ի կայքում բացվել է հատուկ էջ՝ https://euneighbourseast.eu/eapsummit/, որտեղ ներկայացված են Արևելյան գործընկերության օրակարգի հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ վերջին լուրերը, տեղեկատվությունն ու նյութերը։

ԱլԳ գագաթնաժողովի հատուկ էջը ներառում է բոլոր վերջին լուրերը, յուրաքանչյուր երկրի ազգային առաջնահերթությունները ներկայացնող տեղեկատվական թերթիկներ և անհրաժեշտ նյութեր՝ գագաթնաժողովը լուսաբանող ԶԼՄ-ների համար։ Էջում առկա են նաև պարզաբանող էլեկտրոնային քարտեր հիմնական հարցերի շուրջ. ինչու է գագաթնաժողովը կարևոր, ԵՄ աջակցությունը տարածաշրջանին՝ COVID-19-ի համատեքստում, ինչպես նաև ԱլԳ համար ԵՄ նոր ներդրումային ծրագիրը։

Գագաթնաժողովը կենտրոնանալու է հինգ հիմնական ուղղություններով աջակցման վրա՝ տնտեսություն, կառավարում, շրջակա միջավայր, թվային անցում և հասարակություն: Այս առաջնահերթությունները հիմնված են Եվրոպական հարևանության գործիքի անցյալի ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ կանաչ և թվային անցումը, ինչպես նաև հետհամավարակային վերականգնումը։



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,