ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և Կանաչ կլիմայի հիմնադրամն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը
2 Հուլիսի, 2021

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և Կանաչ կլիմայի հիմնադրամն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը


Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական միության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն:

Հայաստանյան առաջատար բանկերից «ԱԿԲԱ Բանկին» տրամադրված փաթեթը կաջակցի տեղական ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս արդիականացնեն իրենց տեխնոլոգիաներն ու ծառայությունները՝ ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով, ինչպես նաև օգտագործեն կանաչ տեխնոլոգիաներ:

Սա «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո ստորագրված առաջին նախագիծն է, որն ավելի մեծ թվով բանկային հաճախորդների համար այս նոր շրջանակին միանալու ճանապարհ է հարթում: Վարկառուներն ունեն խթանիչ դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն ստանալու իրավունք, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում:

««ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ֆինանսավորմամբ ստեղծված գործիքի նպատակն է աջակցել հայաստանյան ՓՄՁ-ներին՝ տալ բարձր հավելյալ արժեք, և նպաստել նրանց մրցունակության և արդյունավերության բարձրացմանը՝ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթներին համահունչ», – նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,