Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք բավարար պաշտպանված չեն խտրականությունից. տեղական ՀԿ-ի զեկույց
7 Մայիսի, 2021

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք բավարար պաշտպանված չեն խտրականությունից. տեղական ՀԿ-ի զեկույց


Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր առմամբ 80 տոկոսը, ովքեր կյանքի ընթացքում բախվել են խտրականության և մարտահրավերների, փորձել են ինքնուրույն լուծել դրանք: Այս մասին ասված է «ՈՒՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության կողմից ԵՄ աջակցությամբ անցկացված հարցման արդյունքներով պատրաստված զեկույցում։

ՀԿ-ն սա բացատրում է հիմնական շահագրգիռ կողմերի ձեռնարկած միջոցների անարդյունավետությամբ: Այս առումով ամենաակտիվը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով և նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներն են: Այնուամենայնիվ, անհրաժեշտ են կրթական միջոցառումներ՝ հասարակական կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունն ամրապնդելու համար, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս լայն տարածում ունի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը (նրանք կազմում են իրենց խտրականության թիրախ համարող մարդկանց 58 տոկոսը):

Հետազոտությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ներդնել լայնածավալ գործողություններ և արդյունավետ մեխանիզմներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը վերացնելու և նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Հետևաբար, այս հետազոտության արդյունքները կարող են օգնել պատասխանատու մարմիններին / անհատներին և քաղաքականություն մշակողներին` իրենց գործողություններն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու գործում:

Հարցումն իրականացվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ կրկին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (2019-2021) ծրագրի շրջանակներում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանում հաշմանդամների նկատմամբ խտրականության վերաբերյալ «ՈՒՆԻՍՈՆ» ՀԿ-ի զեկույցը (հայերեն)



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,