Հայաստանը հաստատել է 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները, որոնք մշակվել են «EU4Climate» ծրագրի շրջանակներում
7 Մայիսի, 2021

Հայաստանը հաստատել է 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները, որոնք մշակվել են «EU4Climate» ծրագրի շրջանակներում


Ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Փարիզի համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Փաստաթղթի մշակման գործում երկրի Շրջակա միջավայրի նախարարությանն աջակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «EU4Climate» նախագիծը:

Ազգային մակարդակով սահմանված գործողություններն արտացոլում են ՀՀ կառավարության հավակնությունը՝ 2030 թ. դրությամբ 40 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ 1990 թ. արտանետումների մակարդակի համեմատ:

2015 թ.-ին ներկայացված ազգային մակարդակով նախորոշված գործողություններն 2017 թ. Փարիզի համաձայնագրի վավերացումից հետո առաջինն էին իրենց տեսակի մեջ՝ 2015-2050թթ. ժամանակահատվածի համար: Նորացված փաստաթղթով Հայաստանն ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ժամկետները համապատասխանեցնում է երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների հետ՝ ընդունելով նշված գործողությունների իրականացման 2021-2030 թթ. տասնամյա ժամկետը: Դրա հիմնական բաղադրիչը թափանցիկության և հաշվետվողականության ընդլայնված շրջանակն է` Փարիզի համաձայնագրով երկրի ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացին հետևելու համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,