Լրագրության ոլորտում խիզախության մեծարում: Մինչև ապրիլի 19-ը դիմիր «Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակ 2021»-ը ստանալու համար
4 Մարտի, 2021

Լրագրության ոլորտում խիզախության մեծարում: Մինչև ապրիլի 19-ը դիմիր «Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակ 2021»-ը ստանալու համար


Մարտի 1-ից մեկնարկել է աշխարհի առաջատար լրագրողական մրցանակներից մեկի համար հայտերի ընդունումը՝ կայուն զարգացման հիմնախնդիրների լուսաբանմամբ զբաղվող լրագրողներին մեծարելու նպատակով: Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակը 1992 թ.-ից ի վեր շնորհվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ կրելով Զարգացման հարցերով նախկին հանձնակատարի և խոսքի ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու զարգացման հավատարիմ պաշտպանի անունը:

Լրագրողները կարող են ներկայացնել մեկ հայտ՝ նշված երեք անվանակարգերից մեկում.

  • Գրան պրի՝ Եվրոպական միության գործընկեր երկրներից մեկում գործող լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութի համար.
  • Եվրոպական մրցանակ՝ Եվրոպական միությունում գործող լրատվամիջոցի կողմից հրապարակված նյութի համար.
  • Լավագույն երիտասարդ լրագրողի մրցանակ՝ 30 տարեկանից ցածր լրագրողի կողմից Եվրոպական միությունում կամ վերջինիս գործընկեր երկրներից մեկում գործող լրատվամիջոցում հրապարակված նյութի համար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. ապրիլի 19-ն է: Յուրաքանչյուր հաղթող կստանա 10,000 եվրո: «Լավագույն երիտասարդ լրագրող» անվանակարգում հաղթողին կառաջարկվի նաև մեդիա գործընկերոջ հետ աշխատանքային փորձի հնարավորություն:

«Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակի միջոցով մենք ճանաչման ենք արժանացնում լրագրողների, ովքեր, հաճախ անձնական մեծ վտանգի ենթարկվելով, համարձակվել են հաղորդել փաստերը և պատմել պատմություններ` լույս սփռելով այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են անարդարությունը, անհավասարությունը և շրջակա միջավայրի վատթարացումը: Պատմություններ, որոնք ցուցանում են մարդկանց արձագանքման ոգեշնչող ձևերը», – նշել է Միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը:

Հաղթողները հայտնի կդառնան Լորենցո Նատալիի անվան մեդիա մրցանակաբաշխության ժամանակ (ամսաթիվը ենթակա է հաստատման):

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,