Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան
15 Հուլիսի, 2021

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան


Հուլիսի 9-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարեին Հարավային Կովկասի երեք երկրներ իր այցի շրջանակներում այցելել է Հայաստան։

Հանձնակատարը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արևելյան գործընկերության համար վերջերս ընդունված տնտեսական և ներդրումային պլանը քննարկելու նպատակով։ Հայաստանի համար այստեղ նախանշված են հինգ հիմնական ուղղություններ՝ միակցվածությունը, հարավային շրջանների դիմակայունությունը, էներգաարդյունավետությունն ու վերականգնվող էներգետիկան, թվային փոխակերպումն ու բիզնեսին տրամադրվող աջակցությունը, որոնք էական և գործուն նպաստ կբերեն Հայաստանի տնտեսության վերականգնմանը։ ԵՄ-ն նաև կշարունակի կարևոր գործընկեր լինել Հայաստանի համար այնպիսի բարեփոխումների իրականացման ոլորտում, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց համար և կնպաստեն լավ կառավարմանը, ժողովրդավարությանն ու իրավունքի գերակայությանը։

Նույն օրը Օլիվեր Վարհեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հանձնակատարը ներկայացրեց Հայաստան կատարած իր այցի նպատակները, առ այսօր տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնությունը և ապագային միտված ԵՄ-Հայաստան համագործակցությունը։

Հանձնակատար Օլիվեր Վարհեին նաև այցելել է գերժամանակակից տեխնոլոգիական կրթության և ոլորտային համագործակցության նորարարական հանգույց համարվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» (ԹՈՒՄՈ լաբորատորիաներ):

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարն այցելել է Վրաստան և Ադրբեջան՝ ներկայացնելու Արևելյան գործընկերության նոր պլանը



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,