Այն ամենը, ինչ պետք է իմանալ COVID-19-ի օրոք պատվաստումների մասին․ ձեր հարցերի պատասխանները
26 Ապրիլի, 2021

Այն ամենը, ինչ պետք է իմանալ COVID-19-ի օրոք պատվաստումների մասին․ ձեր հարցերի պատասխանները


EU NEIGHBOURS east–ը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցությամբ, 2021թ Իմունացման համաշխարհային շաբաթվա առթիվ պատրաստել է «Այն ամենը, ինչ պետք է իմանալ COVID-19-ի օրոք պատվաստումների մասին» թեմայով ինտերակտիվ բացատրական քարտերի հավաքածու։

Ամեն տարի ապրիլ ամսվա վերջին անցկացվող Իմունացման համաշխարհային շաբաթն այս տարի տեղի է ունենում «Պատվաստանյութերը մեզ ավելի մոտ են  դառնում» կարգախոսի ներքո. կարևոր ուղերձ, երբ աշխարհը ձգտում է հաղթահարել COVID-19 համավարակն ու դրանով պարտադրված սոցիալական մեկուսացումը:

Գիտե՞ք, թե տարեկան որքան կյանքեր է փրկում պատվաստումը: Ինչպե՞ս են պատվաստանյութերը մշակվում և ստուգվում: Կամ ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատվաստումներին: «Այն ամենը, ինչ պետք է իմանալ պատվաստումների մասին» տեղեկատվական քարտը վերաբերում է պատվաստումների ընդհանուր օգուտներին, պատվաստանյութերի անվտանգության և ծածկույթի վերաբերյալ հարցերին, և թե ինչպես են ԵՄ-ն և ԱՀԿ-ն օժանդակում արևելյան գործընկեր երկրներում պատվաստման գործընթացին: Այն անդրադառնում է նաև հակապատվաստումային դավադրությունների և կեղծ լուրերի խնդրին և դիտարկում, թե ուրիշ ինչ է անում ԵՄ-ն՝ համավարակի ընթացքում իր գործընկերներին աջակցելու համար:

Իմունացման շաբաթվա արշավի շրջանակներում ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհում նրա գործընկերները կնպաստեն պատվաստումների՝ որպես կյանքեր փրկող և առողջությունը պաշտպանող հանրային բարիքի նկատմամբ համերաշխությանն ու վստահությանը։ «Թեև պատվաստանյութերը հրաշագործ սպեղանի չեն, դրանք մեզ կօգնեն դեպի այնպիսի աշխարհ տանող ճանապարհին, որտեղ մենք կարող ենք կրկին միասնական լինել», – նշել է ԱՀԿ-ն:

Իմացիր ավելին

Այն ամենը, ինչ պետք է իմանալ COVID-19-ի օրոք պատվաստումների մասին

Իմունացման համաշխարհային շաբաթ 2021 Պատվաստանյութերը մեզ ավելի մոտ են դարձնում

Եվրամիություն-ԱՀԿ 2021-2023թթ. համատեղ գործողություն՝ ի աջակցություն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տեղաբաշխմանը և պատվաստումներին Արևելյան գործընկերության երկրներում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,