ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ը Հայաստանում սոցիալական ազդեցության պարտատոմսերի պիլոտային ծրագիր կիրականացնեն

ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ը Հայաստանում սոցիալական ազդեցության պարտատոմսերի պիլոտային ծրագիր կիրականացնեն

5 Փետրվարի, 2021

ՀՀ Շիրակի մարզում փոքր ֆերմերների կյանքի բարելավումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից փետրվարի 4-ին հայտարարված պիլոտային ծրագրի նպատակն է։

Նշված երկու հաստատությունները ստորագրեցին սոցիալական ազդեցության պարտատոմս թողարկելու մտադրության մասին փաստաթուղթ։ Այդ պարտատոմսը ֆինանսավորման նորարարական գործիք է, որը ֆինանսական հաջողությունը կապում է չափված սոցիալական արդյունքների ապահովման հետ: Սոցիալական պարտատոմսերը կանխարգելիչ միջոցառումների ֆինանսավորման միջոցով ներդրումներ են ապահովում սոցիալական խնդիրներ լուծելու համար: Երբ սոցիալական արդյունքները բարելավվում են, ներդրողները հետ են ստանում իրենց նախնական ներդրումները, ինչպես նաև իրենց ստանձնած ֆինանսական ռիսկի համար եկամուտը:

Սա կլինի Հայաստանում ներդրված առաջին սոցիալական պարտատոմսը և կուղղվի տեղական ագրոձեռներեցության ոլորտի զարգացմանն աջակցելուն:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է: 1992 թ.-ին երկրում իր գործունեության մեկնարկից ի վեր, Բանկն այստեղ 1,47 միլիարդ եվրո է ներդրել ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 187 նախագծերում, ընդ որում՝ այդ ներդրումների 91 տոկոսը բաժին է հասել մասնավոր հատվածին:



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,