Սևծովյան ավազանի 2021-2027թթ. նոր ծրագիրն ունի Ձեր խորհրդի կարիքը   

Սևծովյան ավազանի 2021-2027թթ. նոր ծրագիրն ունի Ձեր խորհրդի կարիքը  

15 Հունվարի, 2021

Եվրոպական միության կողմից իր անդրսահմանային համագործակցության շրջանակներում ֆինանսավորվող Սևծովյան ավազանի 2021-2027թթ. ծրագրի նախապատրաստման համար պատասխանատու թիմը Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և իրավասու այլ երկրներից մասնակիցներին հրավիրում է մաս կազմել ծրագրի մշակման գործընթացին:

Արդեն իսկ մշակվել է տարածքային վերլուծության փաստաթղթի նախագիծը, իսկ շահագրգիռ կողմերն այժմ աշխատում են ծրագրի ռազմավարության վրա:

Խորհրդատվության գործընթացը, որը բաց կլինի հունվարի 11-ից փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում, ներառում է առցանց հարցում, որին մասնակցելով՝ Դուք կարող եք ներկայացնել ծրագրի և դրա կոնկրետ խնդիրների մասով Ձեր առաջարկությունները, որոնք ԵՄ-ն կարող է վերաբերելի համարել ու աջակցել դրանց:

Սևծովյան ավազանի ծրագիրը մաս է կազմում Եվրոպական միության անդրսահմանային համագործակցությանը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ) շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի բարելավել Սևծովյան ավազանի տարածաշրջանում մարդկանց բարեկեցությունը՝ կայուն աճի և շրջակա միջավայրի համատեղ պաշտպանության միջոցով:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Առցանց հարցում



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,