Նոր Erasmus+ հավելված՝ նոր «Էրազմուս Պլյուս» ծրագրի համար

Նոր Erasmus+ հավելված՝ նոր «Էրազմուս Պլյուս» ծրագրի համար

28 Հունվարի, 2021

ԵՄ ամենահաջողված դրոշակակիր ծրագիրը՝ «Էրազմուս Պլյուս»-ը, որն աջակցել է ավելի քան 10 միլիոն մարդու, հունվարի 28-ին գործարկեց իր նոր Erasmus+ հավելվածը: Հավելվածը հեղափոխում է Եվրոպայում շարժունակ ուսանողների և այլ սովորողների համար պլանավորման, կառավարման և աջակցության ծառայությունները՝ դյուրացնելով մասնակցությունը՝ անկախ նրանց անձնական կամ ակադեմիական ծագումից:

Հավելվածի գործարկումը զուգամիտեց 2021-2027 թվականների համար նոր «Էրազմուս Պլյուս» ծրագրի մեկնարկի հետ, որի նպատակն է հասու լինել երիտասարդների ավելի մեծ թվի ու լայն շրջանակի համար և ապահովել, որ ամբողջ Եվրոպայում, ներառյալ արևելյան գործընկեր երկրներում սովորողները առավել հեշտությամբ կարողանան օգտվել ծրագրի առաջարկած շարժունակության հնարավորություններից:

Erasmus+ հավելվածը մասնակիցներին քայլ առ քայլ կուղեկցի իրենց շարժունակության ճանապարհորդության ողջ ընթացքում՝ թույլ տալով նրանց թվային կարգով ավարտին հասցնել իրենց շարժունակության հետ կապված բոլոր տեսակի վարչական գործընթացները, մուտք ունենալ ընդունող համայնքում հատուկ գործարքներին և առաջարկներին, ինչպես նաև կապ հաստատել այլոց հետ՝ մասնակցելով միջոցառումներին, հասարակական և կամավորական գործունեություններին: Հավելվածի նպատակն է բարձրացնել շարժունակությունը` Եվրոպական կրթական տարածքի տեսլականին հանգույն: Այն նաև Եվրոպական ուսանողական քարտի նախաձեռնության հիմնական բաղադրիչն է:

Նոր հավելվածը, որն արդեն իսկ ներառում է մի շարք նախատեսված գործառույթներ, այժմ հասանելի է Google Play-ում և App Store-ում՝ ձեր բջջային հեռախոսի մեջ այն ներբեռնելու համար, կամ առցանց՝ erasmusapp.eu-ում:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,