ՄԱԿ–Կանայք կառույցը և Եվրոպական հանձնաժողովը գործարկում են կոմիքսների ու ծաղրանկարների մրցույթ՝ «Սերունդների հավասարություն. ՊԱՏԿԵՐԻ՛Ր ԱՅՆ» խորագրով

ՄԱԿ–Կանայք կառույցը և Եվրոպական հանձնաժողովը գործարկում են կոմիքսների ու ծաղրանկարների մրցույթ՝ «Սերունդների հավասարություն. ՊԱՏԿԵՐԻ՛Ր ԱՅՆ» խորագրով

22 Հունվարի, 2021

ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցը (ՄԱԿ–Կանայք) և Եվրոպական հանձնաժողովը՝ Բելգիայի, Ֆրանսիայի ու Մեքսիկայի հետ միասին և Cartooning for Peace-ի հետ գործընկերությամբ, կազմակերպել են կոմիքսների ու ծաղրանկարների գլոբալ մրցույթ` Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 25-ամյակի կապակցությամբ: Այս փաստաթուղթը նպատակ ունի վերացնել համակարգային խոչընդոտները, որոնք սահմանափակում են կանանց հավասար մասնակցությունը կյանքի բոլոր ոլորտներում:

 Այս հոբելյանը նշելու համար ՄԱԿ–Կանայք կառույցը նախաձեռնել է նաև բազմաթիվ սերունդների համար նախատեսված արշավ՝ «Սերունդների համերաշխություն. կանանց իրավունքների կիրառում՝ հանուն հավասար ապագայի» խորագրով, ինչպես նաև կանցկացնի Գենդերային հավասարության ֆորումը, որը կմեկնարկի 2021 թվականի մարտի վերջին՝ Մեխիկոյում, ու կավարտվի 2021 թվականի հունիսի սկզբին՝ Փարիզում:

 Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 28 տարեկան երիտասարդները, ովքեր հավատում են գենդերային հավասարությանը և ցանկանում են նկարների միջոցով արտապատկերել գենդերային հավասար սերնդի իրենց տեսլականը:

 Առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար 1200, 750 և 500 եվրոյով: Նրանք նաև հնարավորություն կստանան ներկա գտնվել Փարիզի ֆորումի վիրտուալ բացմանը: Բացի այդ, Փարիզում կայանալիք Սերունդների հավասարության ֆորումի շրջանակներում տեղի կունենա ցուցահանդես, որտեղ կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցների ծաղրանկարները: Մրցույթի հաղթողների աշխատանքները կներկայացվեն նաև մի քանի այլ հարթակներում, ինչպիսիք են Cartooning for Peace-ի վեբկայքն ու այլ պաշտոնական գործընկերների վեբկայքերը / սոցիալական ցանցերի ալիքները:

 Հայտերի

ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 14-ն է:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ուղարկել նկարը

Պեկինի հռչակագիր և գործողությունների ծրագիր



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,