Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

5 Փետրվարի, 2021

Ժամանակակից ճարտարապետության համար Եվրոպական միության «Միս վան դեր Ռոհեի մրցանակի» հավակնորդների առաջին ցանկը ներառում է 2018 թ.-ի հոկտեմբերից մինչև 2020 թ.-ի հոկտեմբեր ժամանակահատվածում կատարված 449 աշխատանք: Դրանք ներկայացնում են 41 երկրի 279 քաղաք: Ցանկում ներառված են աշխատանքներ Վրաստանից ու Ուկրաինայից, և, առաջին անգամ, Հայաստանից ու Մոլդովայից:

Համապատասխանության չափանիշներին բավարարել են տասներեք կրթական և քաղաքային նախագծեր՝ Ուկրաինայից, ութ բազմաբնակարան և քաղաքային նախագծեր՝ Վրաստանից, երեք կրթական և մեկ սննդի ու տեղավորման նախագծեր՝ Հայաստանից, և մեկ մշակութային նախագիծ՝ Մոլդովայից (Քիշնևում Ստեղծարար արդյունաբերության կենտրոնը):

2003 թ.-ից ի վեր առաջին անգամ առանձնատները (18,10%) կազմել են աշխատանքների ամենամեծ խումբը, որին հաջորդում են բազմաբնակարան շենքերը (14,87%) և կրթական հաստատությունները (14,01%): Մշակութային օբյեկտները, ինչպիսիք են թանգարանները, թատրոնները, պատկերասրահները և համագումարային կենտրոնները, ներկայացնում են բոլոր հավակնորդների 11,64%-ը: Առաջադրված բոլոր աշխատանքների քառորդ մասը գոյություն ունեցող շենքերի վերականգնման կամ վերափոխման նախագծեր են, ընդ որում՝ դրանց թվում առկա են ինչպես պատմական/մշակութային ժառանգություն համարվողներ, այնպես էլ այդպիսին չհամարվողներ:

Հավակնորդների երկրորդ ցանկը կներառի 2020 թ.-ի նոյեմբերից մինչև 2021 թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները և կհանրայնացվի 2021 թ.-ի սեպտեմբերին:

Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ՝ ընդգծելով եվրոպական տարածքում կառուցված բացառիկ ճարտարապետական աշխատանքները: Այն շնորհվում է առանձին ճարտարապետական աշխատանքների, որոնք ի ցույց են դնում հայեցակարգային, սոցիալական, մշակութային ու տեխնիկական գերազանցություն և ազդում են եվրոպական քաղաքների ու գյուղերի կայուն զարգացման վրա:

Գլխավոր մրցանակից (60 000 եվրո) բացի կշնորհվի նաև Սկսնակ ճարտարապետի մրցանակ (20 000 եվրո):

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրությու

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,