Իրազեկվածության բարձրացում և ազդեցության լուսաբանում. «EU Neighbours East» ծրագիրը երկարացվել է ևս չորս տարով

Իրազեկվածության բարձրացում և ազդեցության լուսաբանում. «EU Neighbours East» ծրագիրը երկարացվել է ևս չորս տարով

15 Հունվարի, 2021

2021 թվականի սկզբին մեկնարկեց «ԵՄ արևելյան հարևանություն» (EU Neighbours East) հաղորդակցական ծրագրի նոր փուլը՝ նպատակ ունենալով բարելավել Եվրոպական միության կերպարի ընկալումն արևելյան գործընկեր վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: Միևնույն ժամանակ ծրագիրը նշված երկրների քաղաքացիներին կշարունակի իրազեկել, թե ինչ ազդեցություն և շոշափելի օգուտներ է ապահովում ԵՄ հետ համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում:

Արևելյան հարևանության համար ԵՄ նոր քառամյա տարածաշրջանային հաղորդակցության ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և նպաստելու է «ԵՄ արևելյան հարևանություն» բրենդի զարգացմանը:

Ծրագիրը կկառուցվի շարունակական տեղեկատվական արշավների վրա, որոնց շրջանակներում իրազեկվածության բարձրացման և ընկալման բարելավման գործողություններ կիրականացվեն ինչպես տեղերում, այնպես էլ առցանց հարթակների միջոցով, ներառյալ «ԵՄ արևելյան հարևանություն» ծրագրի կայքն ու սոցիալական ցանցերում գործող ալիքները:

Ելնելով ծրագրի նախորդ փուլի ձեռքբերումներից՝ այն կաշխատի նաև երկխոսության ընդլայնման, Երիտասարդ եվրոպական դեսպանների իր ցանցի հետագա զարգացման և տեղական ԶԼՄ-ների հետ աշխատանքի վրա՝ հասարակության առավելագույն ընդգրկման համար:

«ԵՄ արևելյան հարևանություն» ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո:

Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,