Եվրոպական միությունը հայտարարում է, որ կապահովի, որպեսզի COVID-19-ի դեմ պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք ստանա այն, այդ թվում՝ Եվրոպական հարևանության տարածքում

Եվրոպական միությունը հայտարարում է, որ կապահովի, որպեսզի COVID-19-ի դեմ պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք ստանա այն, այդ թվում՝ Եվրոպական հարևանության տարածքում

15 Հունվարի, 2021

Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի մշակումն ընկած է կորոնավիրուսին հակազդման Եվրոպական միության գործողությունների հիմքում: ԵՄ-ն հանձնառու է ապահովել, որ պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք կստանա այն, այդ թվում՝ Եվրոպական հարևանության տարածքում:

Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայությունը հունվարի 11-ին իր կայքում հայտարարել է, որ գլոբալ համավարակին անհրաժեշտ է տալ գլոբալ լուծում: Զեկույցում ընդգծվում է, որ ԵՄ-ն դարձել է պատվաստանյութի մշակման առաջատարը, և որ վերջինս դրա նկատմամբ արդար հասանելիություն կապահովի իր քաղաքացիների ու գործընկերների համար:

Հոդվածը հիշեցնում է, որ մինչ օրս Եվրոպական միությունը COVID-19-ի դեմ երկու պատվաստանյութ է հաստատել: BioNTech-ի ու Pfizer-ի մշակած առաջին պատվաստանյութը հաստատվել է 2020 թվականի վերջին, իսկ Moderna-ի արտադրած երկրորդ պատվաստանյութը՝ 2021-ի սկզբին: ԵՄ-ն նաև գործարկել է Կորոնավիրուսին հակազդման գլոբալ մեխանիզմը՝ ռեսուրսներ մոբիլիզացնելու և երկրների ու համաշխարհային առողջապահական կազմակերպությունների ջանքերը միավորելու համար, որպեսզի արագացվի ախտորոշման, բուժման և պատվաստանյութերի մշակումն ու տեղակայումն այնտեղ, որտեղ դրանց կարիքը կա:

«ԵՄ-ն հանձնառու է օգնել ապահովել, որպեսզի COVID-19-ի դեմ պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր ոք հասանելիություն ստանա դրա նկատմամբ աշխարհի ցանկացած կետում: Այդ նկատառումներից ելնելով՝ մենք աջակցում ենք «COVAX» գործիքին: Այս գլոբալ նախաձեռնությունը միավորում է կառավարություններին և արտադրողներին, որպեսզի COVID-19-ի դեմ պատվաստանյութերը հասանելի դառնան առավել կարիքավորների համար՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք կամ որտեղ են գտնվում», — ասված է հոդվածում:

ԵՄ-ն կարևոր ներդրում է կատարում` ապահովելով, որպեսզի մինչև 2021 թվականի ավարտը պատվաստանյութերի ավելի քան մեկ միլիարդ չափաբաժին հասանելի դառնա ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների, ինչպես նաև Եվրոպական հարևանության և Արևմտյան Բալկանների գործընկերների քաղաքացիների համար:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,