ԵՄ աջակցությամբ գնահատվել է Արևելյան գործընկերության երկրներում 6000 գետերի և լճերի որակը

ԵՄ աջակցությամբ գնահատվել է Արևելյան գործընկերության երկրներում 6000 գետերի և լճերի որակը

16 Ապրիլի, 2021

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ջրային նախաձեռնություն+» (ԵՄՋՆ+/EUWI+) ծրագրի շրջանակներում իրականացվել է Արևելյան գործընկերության երկրների պիլոտային տարածքների ջրային ռեսուրսների գնահատում: Ռիսկերի գնահատումներն իրականացվել են ավելի քան հարյուր տեղական փորձագետների կողմից՝ «EUWI+» ծրագրի փորձագիտական թիմի աջակցությամբ՝ գետային ավազանի կառավարման ինը պլանների (ԳԱԿՊ) մշակման համար։

Գնահատումներում օգտագործված հատուկ ցուցանիշները ցույց են տալիս շրջակա միջավայրի որակի ներկա և ապագա մակարդակը` ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդող ճնշումներին համընթաց: Այս արդյունքները հիմք են տալիս պարզելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել՝ համապատասխան ջրային օբյեկտների կարգավիճակը բարելավելու և, ի վերջո, բնապահպանական նպատակներին հասնելու համար:

Այս բարդ տվյալները հեշտ ընկալելի դարձնելու համար «EUWI+» ծրագիրը մշակել է դինամիկ տեղեկատվական վահանակ և քարտեզ` պատկերավոր տեսք տալով մակերևութային ջրային օբյեկտների (լճեր, գետեր) ռիսկերի գնահատմանը: Դինամիկ տեղեկատվական վահանակը նկարագրում է Արևելյան գործընկերության վեց երկրների ինը գետային ավազանների 5828 մակերևութային ջրային օբյեկտների ռիսկերի գնահատման արդյունքները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ ջրային նախաձեռնությունն ավելի քան 67,000 աղտոտիչ նյութ է հայտնաբերել Դնեպր գետի ավազանում



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,