Անցում էներգիայի նոր աղբյուրների. փոխադարձ ուսուցման ծրագիր՝ ընտրված պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության դերակատարների համար։ Գրանցվեք մինչև փետրվարի 28-ը

Անցում էներգիայի նոր աղբյուրների. փոխադարձ ուսուցման ծրագիր՝ ընտրված պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության դերակատարների համար։ Գրանցվեք մինչև փետրվարի 28-ը

28 Հունվարի, 2021

«Հորիզոն 2020» ծրագրի կողմից ֆինանսավորվող «TOMORROW» նախագիծը սկսում է իր «Էներգիայի նոր աղբյուրների անցման ուսումնական էստաֆետ» փոխադարձ ուսուցման չորսամսյա ծրագրի երկրորդ թողարկումը: Այս դասընթացը նախատեսված է ընտրված պաշտոնյաների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական հասարակության դերակատարների համար, ովքեր հետաքրքրված են իրենց քաղաքներում էներգիայի նոր աղբյուրների անցման կառավարման գործընթացների խթանմամբ:

Ծրագիրը կազմակերպվել է, որպեսզի աջակցի մասնակիցներին կապ հաստատել, սովորել ու փոխանակվել փորձով առ այն, թե ինչպես կարելի է նպաստել քաղաքներում էներգիայի նոր աղբյուրների անցմանն ուղղված բազմակողմ ներգրավվածության գործընթացներին: Ծրագիրը կկիսվի «TOMORROW» նախագծի շրջանակներում հավաքված գիտելիքներով ու փորձով առ այն, թե ինչպես կարելի է նախատեսել և խթանել էներգիայի նոր աղբյուրների անցման կառավարման գործընթացները:

Ծրագիրը կմեկնարկի մարտի 11-ին՝ ներածական վեբինարով, որի ընթացքում մասնակիցները կմանրամասնեն իրենց անհատական ուսումնական խնդիրը և կձևավորեն փոքր խմբեր: Դասընթացի վարողը կօգնի բոլոր մասնակիցներին՝ ուղղորդելով խմբային փոխազդեցությունները և կազմակերպելով առցանց միջոցառումներ: Էստաֆետի ընթացքում մասնակիցներին կառաջարկվի կազմակերպել անցումային միջամտություն` կապված իրենց քաղաքում բազմակողմ ներգրավվածության գործընթացների հետ: Օրինակ՝ քաղաքացիական հասարակության կոլեգաների կամ գործընկերների ներգրավմամբ վեբինարի կազմակերպում, իրենց քաղաքում մասնակցային գործիքներից մեկի կիրառում  կամ գործունեության որևէ այլ տեսակ:

Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է։

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Գրանցվել «Էներգիայի նոր աղբյուրների անցման ուսումնական էստաֆետ»–ին

 



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,