«Ազատություն տու՛ր հմայքիդ»։ Եվրոպական համերաշխության կորպուսը մեկնարկում է նոր երգի մրցույթ

«Ազատություն տու՛ր հմայքիդ»։ Եվրոպական համերաշխության կորպուսը մեկնարկում է նոր երգի մրցույթ

28 Հունվարի, 2021

Հունվարի 25-ին Եվրոպական համերաշխության կորպուսը երգի մրցույթի մեկնարկ տվեց: Մրցույթը փնտրում է երգեր, որոնք լավագույնս կներկայացնեն Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ) իդեալները, արժեքներն ու իրական ոգին, որի նպատակը երիտասարդների միավորումն է` ավելի ներառական հասարակություն կառուցելու, խոցելի մարդկանց աջակցելու և հասարակական մարտահրավերներին արձագանքելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել 18-31 տարեկան բոլոր ստեղծագործողները, ովքեր նաև ոգեշնչված են Եվրոպական համերաշխության կորպուսի գործունեությամբ: Մասնակիցը պետք է գրանցված լինի Եվրոպական համերաշխության կորպուսի պորտալում և ներգրավված լինի (ներկայումս կամ նախկինում) ԵՀԿ որևէ գործողությունում։

Երգը կարելի է ձայնագրել անմիջապես Եվրոպական համերաշխության կորպուսի հավելվածում կամ վերբեռնել ձեր բջջային հեռախոսների երգադարանից: Մրցույթը բաց կլինի մինչև 2021 թվականի ապրիլի 10-ը:

Եզրափակիչ անցած մինչև տասը մասնակից կստանան ԵՀԿ տեղեկատվական հավաքածու և 100 եվրո արժողությամբ վաուչեր: Բացի այդ, հավելվածում հանրային քվեարկությունից հետո երգերից մեկը կընտրվի որպես հաղթող: Այն ներկայացրած անձը կստանա առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ԵՄ մինչև յոթ ուղղություններ ճանապարհորդելու  միջերկաթուղային տոմս կամ նույն արժողությամբ վաուչեր։

Եվրոպական համերաշխության կորպուսը Եվրոպական միության նախաձեռնություն է, որը 18-30 տարեկան երիտասարդների համար ստեղծում է կամավորության կամ աշխատանքի հնարավորություններ այնպիսի ծրագրերում, որոնք օգուտ են բերում եվրոպական համայնքներին ու մարդկանց: ԵՀԿ կամավորական գործունեությունը բաց է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում տեղակայված կամ բնակվող երիտասարդական կազմակերպությունների ու 18-30 տարեկան անհատ երիտասարդների համար:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մրցույթի պայմաննե



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,