Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2020. Տարածաշրջանային ակնարկ

Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2020. Տարածաշրջանային ակնարկ

16 Հունիսի, 2020

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

2020թ. հարցման արդյունքներիհամաձայն՝

  • Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների 49%-ը դրական պատկերացում ունեն Եվրոպական միության (ԵՄ) վերաբերյալ, ինչը 4%-ով ավելի է 2016թ.ի ելակետային ցուցանիշից:
  • ԱլԳ երկրների քաղաքացիների 70%-ը ԵՄի և իրենց երկրի միջև հարաբերությունները գնահատում են որպես «լավ»:
  • ԱլԳ երկրների քաղաքացիների 57%-ը քաջատեղյակ են ԵՄ ֆինանսական աջակցության մասին, իսկ նրանց 53%-ը հավատացած են, որ այդ աջակցությունն արդյունավետ է. այս մասով 2016թ.-ից ի վեր արձանագրվել է 10%-ի աճ:
  • ԱլԳ երկրների՝ ԵՄ ֆինանսական աջակցության մասին քաջատեղյակ քաղաքացիների կեսից ավելին (53%) կարողանում են նշել իրենց երկրում ԵՄ կողմից ֆինանսավորվող առնվազն մեկ հատուկ ծրագիր. 2017թ.-ի համեմատ աճը նշանակալի է՝ +18%:
  • Եվրոպական միությունն ամենահուսալի միջազգային կառույցն է, և միակն է, որին վստահում են ԱլԳ երկրների քաղաքացիների մեծամասնությունը (60%): Վստահության մակարդակն ավելի բարձր է Վրաստանում (69%), Ուկրաինայում (66%), Մոլդովայում (63%) ու Հայաստանում (60%), և ավելի ցածր է Բելառուսում (45%) ու Ադրբեջանում (41%):

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը:

Հետազոտությունն (դաշտային աշխատանքներն) անց է կացվել 2020թ.-ի փետրվար-մարտամիսներին (մինչև COVID-19 ճգնաժամը) և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձիցբաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցներիվրա

Ըստ առանձին երկրների զեկույցներն ու տեղեկատվական թերթիկները հասանելի են հետևյալ հղումներով.

Հայաստան

Ադրբեջան

Բելառուս

Վրաստան

Մոլդովային Հանրապետություն

Ուկրաինա

Եվրամիության և նրա Արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք հետևյալ հղումներով. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն  և Ուկրաինա:

Ներբեռնել




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,