Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2019. Հայաստան

Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2019. Հայաստան

2 Հուլիսի, 2019

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

2019թ. հարցման արդյունքների համաձայն՝

  • Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2018թ.-ի 48%-ի հետ: ԵՄ-ի վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 6% է կազմում:
  • Հայերի 92%-ը (12%-ով ավելի, քան՝ 2018թ.-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (67%):
  • Հայաստանի ազգաբնակչության 61%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է 48%-ը:
  • Հայաստանցիների 71%-ն (2%-ով ավելի, քան՝ 2018թ.-ին) իրազեկված է Եվրամիության կողմից երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդն այդ աջակցությունն արդյունավետ է գնահատում (72%, ինչը բարձր է 2016թ.-ին արձանագրված 62% ցուցանիշից, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշից, որը կազմում է 54%):

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը:

Հանրային կարծիքի 2019թ. ուսումնասիրության արդյունքների տարածաշրջանային համատեսքին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ:

Ներբեռնել



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,