Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2018. Տարածաշրջանային ակնարկ

Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2018. Տարածաշրջանային ակնարկ

10 Հուլիսի, 2018

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա):

2018թ. հարցման արդյունքների համաձայն՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրների բոլոր քաղաքացիների գրեթե կեսը (46%) դրական պատկերացում ունի Եվրոպական Միության մասին՝ համեմատած ընդամենը 13%-ի հետ, ովքեր այս հարցում ունեն բացասական ընկալում, իսկ 63%-ը ԵՄ-ի հետ իրենց երկրների հարաբերությունները լավ են գնահատում՝ ԵՄ-ի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, համահունչ ընկալումներով հանդերձ՝ համեմատած նախորդ տարվա հետ:

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.

  • ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները
  • ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները
  • Սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում
  • ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում
  • Տեղեկատվության աղբյուրներ
  • Երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ

Ըստ առանձին երկրների զեկույցներն ու տեղեկատվական թերթիկները հասանելի են հետևյալ հղումներով.

Հայաստան

Ադրբեջան

Բելառուս

Վրաստան

Մոլդովայի Հանրապետություն

Ուկրաինա

ԵՄԱրևելյան գործընկերության երկրներ համագործակցության և գործընկերության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և  Ուկրաինա:

Ներբեռնել




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,