EU4Energy: ի՞նչ է դա եւ ինչպե՞ս է օգնում Հայաստանին։

23 Ապրիլի, 2020

  • Ի՞նչ է EU4Energy-ն
  • Ինչպե՞ս է գործում նախաձեռնությունը
  • Ինչպե՞ս են օգտվում քաղաքացիները
  • Ինչպե՞ս է օգտվում Հայաստանը
  • Ինչպիսի՞ հնարավորություն են առկա
Քարտ %1 / %2

Ի՞նչ է EU4Energy-ն

EU4Energy նախաձեռնությունն ընդգրկում է այն ամբողջ աջակցությունը, որը Եվրոպական միությունն էներգետիկայի ոլորտում առաջարկում է Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային:

snimok ekrana 2021 08 27 v 16.27.30 e1630072156537

Ինչպե՞ս է գործում նախաձեռնությունը

ԵՄ-ն ֆինանսավորում է էներգետիկ այն նախագծերն ու ծրագրերը, որոնք ուղղված են նպաստելու էներգաարդյունավետության բարելավմանն ու վերականգնվող էներգիայի օգտագործմանը, էներգետիկ շուկաների բարեփոխմանը, ինչպես նաև՝ էներգետիկ ենթակառուցվածքների ու երկրների միջև փոխադարձ կապերի բարելավմանը:

Հայաստանում ԵՄ-ի կողմից ներառյալ էներգետիկ հատվածում ֆինանսավորվող բոլոր նախագծերի ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է երկրում ծրագրերի իրականացման ներկա վիճակի ընդհանուր պատկերը:

Ինչպե՞ս են օգտվում քաղաքացիները

Հայաստանի համար կան մի շարք դրական և գործնական արդյունքներ: Երկրի քսանհինգ քաղաքներ մաս են կազմում ԵՄ-ի  աջակցությամբ գործող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը՝ ներառելով բնակչության ավելի քան 57%-ը: ԵՄ-ն վերջիններիս սատարում է 2030 թ.-ի դրությամբ ջերմոցային գազերի արտանետումների ծավալը 40%-ով նվազեցնելու նպատակին հասնելու և կլիմայի փոփոխությունները մեղմացնելու ու դրանց հարմարվելու խնդրի լուծմանն ուղղված համատեղ մոտեցման ընդունման գործում:

«Գյուղական համայնքներում բիոզանգվածով ջեռուցման լուծումներ – BioRuralHeating» նախագծի շրջանակներում տեղական վեց համայնքներ համալրվել են կենսազանգվածով ջեռուցման սարքավորումներով՝ մանկապարտեզները, դպրոցներն ու ջերմոցները ջեռուցելու համար: Բացի այդ, Հայաստանի կանաչ էներգիայի անցման աջակցությանն ուղղված ԵՄ նախագծի շնորհիվ Շիրակի մարզի 29 կետում տեղադրվել են արևային վահանակներ:

«Արևաձոր» նախագիծն էլ օգնեց մոտ 4000 վահանակներով նոր արևային էլեկտրակայան կառուցել Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում, որը կկարողանա բավականաչափ էներգիա ապահովել 500 տնային տնտեսությունների կարիքների բավարման համար:

Ինչպե՞ս է օգտվում Հայաստանը

EU4Energy ծրագիրը նպատակ ունի բարելավել էներգետիկ տվյալների և վիճակագրության որակը, քննարկումներ ծավալել տարածաշրջանային քաղաքականության մշակման շուրջ, ամրապնդել օրենսդրական ու կարգավորող շրջանակները և բարելավել տեղեկատվության հասանելիությունն Արևելյան գործընկերության երկրներում: Լինելով ծրագրի իրագործող գործընկերներից մեկը՝ Էներգետիկ խարտիայի քարտուղարությունն աշխատել է մի շարք ոլորտներում և խնդիրներ է բացահայտել շենքերի էներգետիկ կատարողականին վերաբերող օրենսդրության մեջ, ներկայացրել է առաջարկություններ զրոյին մոտ էներգասպառմամբ շենքերի (NZEB) վերաբերյալ, ինչպես նաև մշակել է շենքերի էներգաարդյունավետության նվազագույն պահանջների մասին ուղեցույցներ:

Ինչպիսի՞ հնարավորություն են առկա

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի և «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր»-ի նման ծրագրերը համայնքների համար առավել հուսալի էներգամատակարարման, ինչպես նաև էներգասպառման ծավալների ու ածխաթթու գազի արտանետումների նվազեցման հնարավորություններ են ապահովում:

Բացի այդ, կարող եք այցելել EU4Business-ի կայք և տեսնել, թե բիզնեսն էներգաարդյունավետ ու էկոլոգիապես մաքուր դարձնելու համար ինչպիսի հնարավորություններ են առկա:

Ավելին, եթե հետաքրքրված եք առաջատար հետազոտություններով ու նորարարություններով, ապա կարող եք ծանոթանալ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում առաջարկվող հնարավորություններին:

Գոյություն ունեն ԵՄ աջակցությամբ իրականացվող այլ ծրագրեր ևս, որոնք բիզնեսներին ու անհատներին ֆինանսավորում են՝ ելնելով համապատասխանության չափանիշներից ու պայմաններից: Կարող եք հետևել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության վեբ կայքին կամ բաժանորդագրվել «EU4Energy» ծրագրի լրատվական ծանուցումներին ու թարմ տեղեկատվություն ստանալ ցանկացած հնարավորության մասին:

Զետեղել

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,