Author: ekaterine

Ցանցահենից մեկ քայլ առաջ. Ծանոթացեք կիբեռանվտանգության պարզ խորհուրդներին

Ժամանակակից փոխկապակցված աշխարհում մեր կյանքը պտտվում է թվային տեխնոլոգիաների շուրջ: Մենք անձնական եւ զգայուն տեղեկատվության հսկայական քանակություն ենք վստահում թվային ոլորտին՝ բանկային առցանց ծառայություններից մինչեւ հեռավար աշխատանք, սոցիալական ցանցերից մինչեւ առողջապահական գրառումներ։ Պատկերացրեք՝ համացանցը հսկայական խաղահրապարակ է: Այն լի է զվարճանքով եւ հետաքրքրություններով, բայց այնտեղ երբեմն առկա են ականանման թաքնված վտանգներ, որոնք չենք կարող տեսնել: Այդ վտանգները կոչվում են կիբեռանվտանգության սպառնալիքներ, եւ եթե մենք զգույշ չլինենք, դրանք կարող են վնասել մեր համակարգիչները եւ գողանալ...

Continue reading

Հմտությունների ուժը. Հայաստանի գյուղական վայրերում կանայք սեփական բիզնեսի համար ճանապարհ են հարթում

Ի տարբերություն խոշոր քաղաքային կենտրոնների, Հայաստանի գյուղական բնակավայրերում կանանց առաջարկվող աշխատատեղերի պակաս կա՝ անկախ նրանց տարիքից: Շիրակի մարզը ասվածի վառ օրինակներից է․ այստեղ կանանց գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ։ «Լուսափայլ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը մի քանի փոքր, բայց շատ կոնկրետ քայլերով ձեռնամուխ է եղել այս խնդրի լուծմանը: ԵՄ աջակցության շնորհիվ ՀԿ-ն կարողացել է օգնել տեղի կանանց ձեռք բերել մասնագիտական եւ ֆինանսական նոր հմտություններ, ինչը նրանց ինքնազբաղվելու հնարավորություն է տվել: Դիանա ՄասուրյանըԴիանան մատնահարդար է{"thumbSpacing":0,"captionHAlign":"bottom","collectionthumbHoverTitleTextBgColor":"rgba(0,0,0,0.07)","sliderMaxHeight":560,"sliderAdminWidth":840,"responsiveHeight":true,"collectionColumns":1,"sliderThumbsNavi":false,"galleryType":"pgc_sgb_slider","galleryId":"06635845","images":[{"id":287169,"title":"20231119_100642","url":"https://euneighbourseast.eu/wp-content/uploads/2024/01/20231119_100642-scaled.jpg","link":"https://euneighbourseast.eu/hy/20231119_100642-attch-2-attch-attch/","alt":"","description":"","caption":"Դիանա...

Continue reading

Առաջնագծից այն կողմ

2020 թվականի Ադրբեջանական լայնածավալ հարձակման ընթացքում Հայաստանի մեդիադաշտը բախվեց մի դժվարին իրավիճակի, երբ չկար ճգնաժամի կառավարման  համակարգված մոտեցում: Լրատվամիջոցները արձագանքեցին, ելնելով իրենց համապատասխան կարողություններից և նախաձեռնողականությունից, իսկ առանձին լրագրողներ մեկնում էին առաջնագիծ՝ հիմնվելով միայն իրենց ֆիզիկական և հոգեբանական կարողությունների վրա: Հիմք ընդունելով այս բացը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) միավորվելով այլ մեդիա կազմակերպությունների հետ, արագ արձագանքման խումբ ստեղծեց: Վիրտուալ իրականությունը (VR) օգտագործվում է անվտանգության դասընթացի...

Continue reading

Խտրականություն եւ առցանց ոտնձգություններ. խորհուրդներ կանանց՝ ինչպես վարվել

Վիրավորանքի (աբյուզի), կիբեռբուլինգի եւ խտրականության դեպքերը համացանցում այնքան են աճել ամբողջ աշխարհում, որ շատերին ստիպել են մտածել կանանց համար ավելի ապահով թվային միջավայր ստեղծելու ռազմավարության մասին: Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ առաջարկում ենք գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանանց դիմակայել այս մարտահրավերներին եւ ձեւավորել հարգանքի ու ներառականության մշակույթ առցանց տարածքում: Պայքար հանուն ձայնի իրավունքի. կոնկրետ ռազմավարություններ «Մոտ երկու շաբաթ անընդմեջ  հարյուրավոր թվիթներ էի ստանում, որոնք ամեն կերպ թիրախավորում էին իմ արտաքինը, ծաղրում իմ խոսելու...

Continue reading

«Ուզում եմ, որ մարդիկ մարդ մնան ու սիրով մնան». Գոհար Պետրոսյան

Մեր այցելության օրը Գոհար Պետրոսյանի արվեստանոց, որը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Հացիկ գյուղում, Գոհարը գեղանկարչության դաս էր անցկացնում 11-ամյա Գայանեի հետ։ Գոհարն ունի խոսքի և լսողության խնդիրներ, բայց իր դրական էներգիայի և արվեստի միջոցով կարողանում է հեշտությամբ շփվել իր արվեստանոցի այցելուների և սաների հետ։ Կավը կավին էր կպել, ձայն էր եկել, և Գոհարը որոշել էր, որ իր պատրաստած հրեշտակները պետք է զանգ լինեն։ Շիրակի մարզի Հացիկ գյուղում բնակվող 38-ամյա նկարչուհի-կերամիստ Գոհար Պետրոսյանի պատրաստած զանգ-հրեշտակները սիրված են մարդկանց կողմից։ Գոհարն ասում է․ «Իմ հրեշտակները դեմք պիտի ունենան»։...

Continue reading

«Ես միշտ ցանկացել եմ կրկին սովորել». ինչպես կրթություն ստանալ ԵՄ-ում եւ դրական փոփոխություններ բերել քո երկիր

«Ինձ համար դժվար էր, քանի որ ես չէի սովորել 10 տարի, իսկ իմ նախորդ կրթությունը բոլորովին այլ ոլորտում էր»,- ասում է ուկրաինուհի Օլեքսանդրա Լիսան, ով «EU4Youth» ծրագրի շնորհիվ այս տարի ավարտել է Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղը (Վարշավա, Լեհաստան)։ Օլեքսանդրան Արեւելյան գործընկերության երկրները ներկայացնող մոտ 40 կրթաթոշակառուներից մեկն է, ովքեր ծրագրի երեք փուլերի ընթացքում օգտվել են այս հնարավորությունից: Օլեքսանդրա Լիզան ուկրաինացի ուսանողների հետ Նատոլինում. Լուսանկարը՝ The College of Europe in NatolinՑիսանան այլ վրացի ուսանողների հետ Նատոլինում։ Լուսանկարը՝ The College...

Continue reading

Չսպասելով պատերազմի ավարտին. Բուչան եւ Իրպենը` այսօր

«Հիշողությունը երբեք չպետք է մարի, բայց քաղաքը չի կարող նմանվել գերեզմանոցի»,- ասում է Իրպենի վերակառուցման հանձնաժողովի անդամ Ռուսլան Սավչուկը՝ ի նկատի ունենալով քաղաքից դուրս գալու ճանապարհին գտնվող այսպես կոչված «մեքենաների գերեզմանոցը»: Կիեւի մարզի Իրպեն քաղաքի ծայրամասում ճանապարհաեզրերը լի են ժանգոտած մեքենաներով, որոնք ոչնչացվել են ռուսական օկուպացիայի ժամանակ։ Դրանցից որոշները պատված են կրակած փամմփուշտների հետքերով։ Դրանք լքել են Իրպենից փախչող խաղաղ բնակիչները, որոնք ստիպված են եղել ճանապարհը շարունակել ոտքով, երբ հասել են ռուսական առաջխաղացումը կասեցնելու համար ուկրաինացիների...

Continue reading

Նոր սոցիալական ձեռնարկություններ եւ երիտասարդների զբաղվածության բարելավված միջավայր. «EU4Youth» ծրագիրն ամփոփում է Հայաստանում իր գործունեության հնգամյա շրջափուլը

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվել են ավելի քան 50 հաջողակ ստարտափներ, հազարավոր հայ երիտասարդներ էլ ստացել են աշխատանքի տեղավորման ավելի լավ հնարավորություններ՝ շնորհիվ ձեռք բերած նոր հմտությունների: Սրանք միայն մի քանիսն են այն արդյունքներից, որոնք իր հետեւից թողնում է «EU4Youth» ծրագիրը՝ ամփոփելով Հայաստանում իր գործունեության վերջին հնգամյա շրջափուլն ու դրա արդյունքները։ Ինչպես նշված է ծրագրի տարեկան զեկույցներում, Հայաստանում «EU4Youth»-ի գործունեությունը ներառել է տարբեր ուղղություններ. ուղղակի ուսուցում եւ մենթորություն, աշխատանք փնտրողների եւ գործատուների միջեւ...

Continue reading

Ինչպես է «Կատապուլտն» աշխուժացնում Հայաստանի ստեղծարար տնտեսությունը

«Հայաստանն արվեստով լի է, ամեն մի ընտանիքում կա մեկը, որ նկարում է, նվագում, երգում… Երբ հայը խոսում է Հայաստանի մասին՝ երկրորդ-երրորդ բառը լինում է «արվեստը»: Այսինքն՝ ազգային ինքնության մեջ արվեստն էական դեր է խաղում: Միաժամանակ՝ այս ոլորտն ամենաքիչ հետազոտվածներից է, ակնհայտ ու անտեսանելի խնդիրներ կան, որոնք շեղում են արվեստագետներին ստեղծագործելուց, ոլորտի հնարավորություններն էլ՝ ճնշում: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի հաղորդակցման և միջոցառումների համակարգող Շողակաթ Մլքե-Գալստյանը: 2022թ.-ի ապրիլին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և «Ստեղծարար Հայաստան» մշակութային...

Continue reading

«Ինչպես օդային ազդանշաններն ինձ համար սովորական դարձան». վրացի լրագրողի պատմությունը Կիեւից

Մայիսի վերջին կիրակի օրը նշվում է որպես Կիեւի օր՝ ի նշանավորում 482 թվականին քաղաքի հիմնադրման։ Արդեն երկրորդ տարին է, ինչ այս օրը նշվում է զուսպ՝ պատերազմի պայմաններում: Կիեւի օրը Ռուսաստանը հերթական զանգվածային ավիահարվածն է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Վրացական Netgazeti լրատվական կայքի լրագրող Նինո Չիչուան պատմում է, թե ինչպես են Կիեւը եւ նրա բնակիչները շարունակում կյանքը մշտական օդային տագնապի պայմաններում: Մեկ տարի է, ինչ Կիեւի օպերան վերսկսել է իր ելույթները՝ պատերազմի պատճառով հարկադիր պարապուրդից հետո։ Սկզբում այն շաբաթական...

Continue reading

Օրգանական գյուղմթերք՝ առանց բնությանը վնասելու. նոր մշակույթի առաջատարները

Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, թե Գեղարքունիքի մարզում վարունգ, բրոկոլի կամ բրյուսելյան կաղամբ կաճի: Իսկ ինչպե՞ս աճեցնել էկոլոգիապես մաքուր սնունդ՝ չաղտոտելով հայկական «ծովը»՝ Սևանը: Այս դժվարին խնդիրը լուծել է մեր հոդվածի հերոսը՝ Ագրարային համալսարանի մագիստրատուրայի ուսանող Պարգեւ Ղարիբյանը։ Սևանի էկոհամակարգի անհանգստացնող խնդիրը Սևանա լիճը ապրիլի 20-ին, երբ այցելեցինք, մաքուր էր, գրեթե թափանցիկ։ Բայց շոգն ընկնելուն պես ջրի էկոհամակարգը խախտվում է, լիճը՝ կանաչում։ Բուն պատճառը դեռևս հայտնի չէ. բնապահպանները նշում են երևույթի մի շարք պատճառներ: Դրանց թվում է սինթետիկ նյութերով՝ ազոտով ու...

Continue reading

Ելակը լեռներում․ Գյուղոլորտում նոր տեխնոլոգիաների դերի ընկալումները

Գյուղատնտես Գարեգին Մուրադյանն արդեն 5-6 տարի Շիրակի մարզի Թավշուտ գյուղում զբաղվում է ելակի մշակմամբ մի դաշտում, որը ծածկված է միայն ցանցով՝ առանց տաքացման հնարավորության, առանց հավելյալ «ճոխությունների»։ Ասում է՝ լավ էլ ստացվում է։ «Սկզբից դե ես էլ չէի հավատա արդյունքին, բայց հետո սիրահարվեցի, ինչխ-որ քաշեց անընդհատ, մտա-հելա, սկսեցի սիրել էս գործը», – նշում է Գարեգինը, որ մինչև 2017 թվականը երբեք չի զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նա նշում է, որ նախորդ սեզոնին մեկ հեկտար տարածքից ստացել է մոտ 1,6 տոննա ելակ, որը վաճառել կամ բաժանել է։ Կատակում է՝ «էն կերածները չհաշված»։ Հայաստանի գյուղոլորտում,...

Continue reading

Innoijevan. Դեպի Նորարար Տեխնոլոգիաներ

Նախկին արդյունաբերական տարածքներին բնորոշ են ավերակները, փոշու ու ժանգի մեջ կորած սարքերը։ Լավագույն դեպքում այդտեղ գործում են պահեստներ և փոքր մասնավոր արհեստանոցներ։ Իջևանի նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքը ստացել է Տավուշում նորարարական և կրթական կենտրոն դառնալու հնարավորություն։ Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում առավել պահանջված է IT ոլորտը։ Իջևանի 15-ամյա բնակիչ Մհեր Օթարյանը իր շատ հասակակիցների պես սիրել է ժամանցն անցկացնել համակարգչի առաջ: Հետո ծրագրավորող զարմիկի օրինակով պատանին ևս որոշեց մասնագիտանալ IT ոլորտում։ Ավագ դպրոցն...

Continue reading

Մեղադրանքից` լուծումներ. լրագրողներն ու փոփոխություն բերողները զարգացնում են դրական մտածելակերպ

Լրագրության հսկողական դերը ժամանակի ընթացքում պատճառ է դարձել, որ լրահոսում գերակշռեն բացասական լուրերը: Վերջիններիս «պահանջարկը» ստիպել է լրագրողներին զարգացնել այնպիսի մտածողություն, որով նրանք առաջնահերթ տեսնում են խնդիրներ: Սա էլ իր հերթին բացասական է անդրադառնում լուրեր սպառողների եւ նրանց աշխարհընկալման վրա: Խնդիրների մատնանշումը շարունակում է մնալ մեդիայի առանցքային դերերից մեկը, սակայն լրագրության ոլորտի նոր միտումներն անցնում են մեղադրանքներից այնկողմ եւ փորձում նաեւ լուծումներ գտնել: Կառուցողական լրագրությունը նպատակ ունի ընդգծելու ոչ միայն խնդիրները, այլեւ ցույց տալու ճանապարհներ...

Continue reading

Էկո ափսեները երկրորդ կյանք են տալիս ցորենի թեփին և ցողուններին. ինչպես է EU4Youth-ն օգնում խթանել կանաչ և սոցիալական ձեռներեցությունը

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում ապրող և բնապահպանական խնդիրներով մտահոգված մի երիտասարդ «EU4Youth» ծրագրի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի աջակցությամբ հիմնել հացահատիկի թեփից և ցողուններից էկո ափսեների արտադրության բիզնես: Երեսունամյա Տիգրան Ճուղուրյանը ծնվել և մեծացել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Տիգրանի ծնողները մասնագիտությամբ մանկավարժ են, բայց միշտ զբաղվել են գյուղատնտեսությամբ՝ իրենց երեխաներին թարմ սննդով ապահովելու համար։ Բացի իրենց երեխաներին բնական մթերքներով ապահովելուց, Ճուղուրյանները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նրանց էկո կրթությանը։...

Continue reading

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,